«Ռեդինգի» հարձակվող Կիլան Վիկերսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 18-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալը», որը պատրաստ է ձեռք բերել խաղացողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Հաղորդվում է, որ հարձակվողին ցանկանում է ձեռք բերել նաև «Արսենալը»։ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է Վիկերսին գնել 1 միլիոն ֆունտով։
Այս մրցաշրջանում Վիկերսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































