«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է իր թիմի պարտությունը «Ժիրոնայի» հետ խաղում (2:4).
«Այն, ինչ արեց «Ժիրոնան», մեծ ձեռքբերում էր: Նրանք ավելի լավն էին և մեզնից յոթ միավորով առաջ էին: Խաղը հավասար էր, ամեն ինչ որոշվելու էր մանրուքներով։ «Բարսելոնայի» հաղթանակը նույնպես արդար կլիներ. կարծում եմ՝ մենք 31 անգամ հարվածել ենք դարպասին։ Պաշտպանությունում թույլ տված սխալներն ազդեցին մեզ վրա:
«Ժիրոնան» հիանալի թիմ ունի, հիանալի նախագիծ։ Մենք ցանկանում էինք կրճատել տարբերությունը, բայց սա է իրականությունը։ «Բարսելոնան» կառուցվում է, չնայած ինձ քննադատում էին դրա համար։ Դուք պետք է մի քայլ հետ կատարեք, որպեսզի այնուհետև երկու քայլ առաջ անեք: Կասկածելու կարիք չկա՝ պետք է ամեն ինչ անել այնպես, ինչպես նախկինում: Խաղը վատ չէր, բայց մենք սարսափելի արդյունք ունեցանք»,- Չավիի խոսքերն է մեջբերում AS-ը։
























































