Բիրմինգհեմի «Աստոն Վիլան» հաղթեց իր հերթական խաղում ԱՊԼ-ի շրջանակում․ Ունայ Էմերիի թիմը հաղթեց «Արսենալին», և սա «Աստոն Վիլայի» տասնհինգերորդ անընդմեջ հաղթանակն էր Անգլիայի առաջնության տնային հանդիպումներում։
Սա դարձավ ակումբի նոր ռեկորդ․ նախորդ շարքը տասնչորս հանդիպում էր:
Ունայ Էմերին Պրեմիեր լիգայի պատմության հինգերորդ մարզիչն է, ում թիմը 15 հանդիպումների հաղթական շարք է գրանցել անգլիական ֆուտբոլի բարձրագույն լիգայում։ Ավելի վաղ նման ցուցանիշ էին գրանցել Ալեքս Ֆերգյուսոնը, Ռոբերտո Մանչինին, Յուրգեն Կլոպը և Պեպ Գվարդիոլան։
Անգլիայի առաջնության հաջորդ տուրում «Աստոն Վիլան» կխաղա «Բրենտֆորդի» հետ․ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 17-ին։
























































