Ժոան Լապորտան վստահ է, որ «Բարսելոնան» կհաղթի Լա Լիգան:
«Բարսելոնան» առաջնությունում զբաղեցնում է 3-րդ տեղը՝ առաջատար «Ռեալին» և «Ժիրոնային» զիջելով 4 միավորով։
«Համոզված եմ, որ մենք հաղթելու ենք առաջնությունը, քանի որ մեր վնասվածք ստացած կիսապաշտպանները ապաքինվել են։
Ինչպես տեսաք «Ատլետիկոյի» դեմ խաղում, մենք կրկին վերահսկում ենք խաղը, տիրում ենք գնդակին, և երբ «Բարսան» ունի գնդակը, դա անհավանական է դառնում…
Իհարկե, առաջնությունը հաղթելու շանսեր կունենանք։ Համոզված եմ, որ մենք դրան կհասնենք»,- ասել է «Բարսելոնայի» նախագահը։
























































