«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը գրառում է կատարել՝ նոյեմբերին Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո։
Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել թիմակիցներին և երկրպագուներին.
«Ես չէի կարող դրան հասնել առանց թիմակիցներիս, ակումբի անձնակազմի և երկրպագուների: Ձեր սերն ու աջակցությունն աննկատ չեն մնում, ես գնահատում եմ դա»,- գրել է Մագուայրը սոցցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը նոյեմբերին մասնակցել է «Ման․Յունայթեդի» բոլոր երեք հանդիպումներին։