«Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը գնահատել է հավանականությունը, որ 2024 թվականի մրցաշրջանը վերջինը կլինի իր կարիերայում։
«Անկասկած, մեծ հավանականություն կա, որ սա կլինի իմ վերջին տարին: Հնարավորություն կա նաև, որ դա կլինի ընդամենը վեց ամիս։ Ես չեմ կարող պատասխանել այս հարցերին այս պահին: Միայն կարող եմ ասել, որ կվերադառնամ մրցելու:
Օրվա վերջում դուք չգիտեք, թե ինչ կարող է լինել: Պետք է միշտ քեզ հնարավորություն տալ և չասել մի բան, որը քեզ կդարձնի քո խոսքերի ստրուկը։ Եթե իրավիճակն ու իմ ֆիզիկական վիճակն ինձ թույլ են տալիս շարունակել ու վայելել այն, ինչ անում եմ, ինչո՞ւ պետք է վերջնաժամկետներ դնեմ։ Չեմ կարծում, որ սա իմաստ ունի»,- Նադալի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։