Խառը մենամարտերի հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոստովանել է, որ իր կարիերայի սկզբում իր սիրելի մարտիկներն են եղել Գեղարդ Մուսասին և Բենեյլ Դարյուշը։
«Ես Գեղարդին անձամբ չեմ ճանաչում, բայց զրուցել ենք, աջակցել ենք միմյանց։ Իսկ իմ երկրորդ սիրելի մարտիկը Բենեյլ Դարիուշն էր։ Անիմաստ չեն խոսում, իրոք լավ են կռվում։ Շատ հետաքրքիր է դիտել նրանց մենամարտերը»,- ասել է Ծառուկյանը YouTube-ի MMAFightingonSBN ալիքում։
Հիշեցնենք, որ վերջին մենամարտում Ծառուկյանը հանդիպել էր Դարիուշի հետ։ Դիմակայությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը։ Արմանը առաջին ռաունդում հաղթել է նոկաուտով։ Այժմ Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 24 մենամարտ, որոնցում հաղթել է 21-ում (ինը նոկաուտով) և կրել երեք պարտություն։