«Չելսիի» նախկին կիսապաշտպան և մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մոտ ժամանակներս կարող է գլխավորել Հյուսիսային Կարոլինայի «Շարլոտ» ակումբը, որը հանդես է գալիս MLS-ում։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Ըստ աղբյուրի՝ ամերիկյան ակումբի ղեկավարությունը նպատակ ունի վերջնական որոշում կայացնել մինչև դեկտեմբերի վերջ։ Լեմպարդից բացի «Շառլոտի» գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում է նաև «Լեսթերի» նախկին մարզիչ Դին Սմիթը։
Բացի լոնդոնյան ակումբից, մարզչական կարիերայի ընթացքում 45-ամյա մասնագետը աշխատել է «Դերբի Քաունթիի» և «Էվերթոնի» հետ։
Այս մրցաշրջանում «Շարլոտին» հաջողվել է դուրս գալ MLS-ի փլեյ-օֆֆ, սակայն առաջին փուլում թիմը ջախջախիչ պարտություն է կրել «Նյու Յորք Ռեդ Բուլսից» (2:5):
























































