«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Դոմենիկո Կիեզան գտնվում է Եվրոպայի մի շարք գրանդ ակումբների հետաքրքրությունների շրջանակում:
Ըստ le10sport-ի, 22-ամյա ֆուտբոլիստինհավակնում են ՊՍԺ-ն, «Յուվենտուսը», «Ինտերը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Այնուամենայնիվ, իտալական ակումբը մտադիր չէ բաց թողնել խաղացողին և նրան առաջարկել է նոր բարելավված պայմանագիր մինչև 2023 թվականը:
Իտալիայի ընթացիկ առաջնության 23 խաղում Կիեզա խփել է 6 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: