Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի՝ նոյեմբերի 30-ին թարմացված դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 93-րդ տեղը (նախորդ թարմացմամբ 95-րդն էր)։
Վարկանիշի առաջատարը մնացել է Արգենտինայի հավաքականը: Երկրորդ տեղը զբաղեցնում է Ֆրանսիայի հավաքականը, երրորդը՝ Անգլիայի հավաքականը:
Լավագույն տասնյակում են նաև Բելգիան, Բրազիլիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Իսպանիան , Իտալիան և Խորվաթիան: