Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել դադարեցնել ներքին բոլոր առաջնությունները:
Պատճառն աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի համաճարակն է:
Նախնական տվյալներով, առաջնությունները կվերսկսվեն ապրիլի 3-ին:
Հիշեցնենք, որ եվրոպական մի շարք երկրներ նույնպես դադարեցրել են իրենց ներքին առաջնությունները: