Առաջիկա Աշխարհի առաջնության Ասիայի ընտրական փուլի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ։
C խմբի արտագնա խաղում Հարավային Կորեայի հավաքականը 3-0 հաշվով հաղթեց Չինաստանի ընտրանուն։
Այս խաղում դուբլ ձևակերպեց թիմի ավագ Սոն Հին Մինը։ Եվս մեկ գոլ խփեց Ջի Սուն Հյունը՝ Սոնի փոխանցումից հետո։ Հարավային Կորեայի հավաքականը 6 միավորով գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը։
Նույն խմբում կայացած խաղում Թաիլանդի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Սինգապուրին։ Թաիլանդը և Չինաստանն իրենց ակտիվում ունեն երեքական միավոր, Սինգապուրը միավոր չի վաստակել։