Իտալական «Միլանը» հայացքն ուղղել է ֆրանսիական «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդի կողմը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
23-ամյա Դեյվիդը «Միլանի» առաջնահերթ տրանսֆերային նպատակն է հաջորդ տարվա համար:
Սակայն նրա տրանսֆերը իտալական ակումբը կփորձի ձևակերպել միայն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ընթացիկ մրցաշրջանում Ջոնաթանը «Լիլի» կազմում անցկացրել է 16 հանդիպում, խփել երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
























































