Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը խոսել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարում իր հաղթանակի մասին։
Հիշեցնենք, որ վճռորոշ խաղում սերբ թենիսիստն ուժեղ գտնվեց աշխարհի չորրորդ ռակետ, 22-ամյա իտալացի Յանիկ Սիներից։
«Կասկած չկա, որ այս մրցաշրջանը դարձավ իմ կյանքում լավագույններից մեկը: Եվ հիանալի է այն ավարտել տանտերերի հերոս Յանիկի նկատմամբ հաղթանակով, ով այս շաբաթ հիանալի թենիս էր խաղում:
Ես շատ հպարտ եմ Ալկարասի և Սիների դեմ իմ խաղով, որոնք, անկասկած, այս պահին աշխարհի երկու լավագույն խաղացողներն են: Ես պետք է կատարելագործվեի, ինքս հաղթեի և չսպասեի, որ նրանք ինձ կտան հաղթանակը։ Եվ ես դա արեցի։ Հիանալի շաբաթ է»,- խաղից հետո ասել է Ջոկովիչը: