ԱՊԼ-ի 9-րդ տուրի վերջին խաղում միմյանց դեմ մրցում էին «Շեֆիլդ Յունայթեդն» ու «Արսենալը»։
Տանտերերը նվազագույն հաշվով առավելության հասան Լոնդոնից ժամանած հյուրերի նկատմամբ։ Հանդիպման միակ գնդակը խփել է ֆրանսիացի հարձակվող Լիս Մուսեն։
Այս հաղթանակից հետո «Շեֆիլդ Յունայթեդը» վաստակում է 12 միավոր։ «Արսենալը» մնում է 15 միավորով։