Լոնդոնի «Տոտենհեմ Հոտսպուր» մարզադաշտում կայացել է ԱՊԼ-ի 34-րդ տուրի՝ «Տոտենհեմ»-«Շեֆիլդ Յունայթեդ» հանդիպումը, որն ավարտվել է տանտերերի՝ 4-0 հաշվով ջախջախիչ հաղթանակով։
Հանդիպման հաշիվը խաղի 36-րդ րոպեին բացել է Գարեթ Բեյլը, որն ավելի ուշ նաև հեթ-տրիկ է ձևակերպել՝ ևս երկու գոլ ուղարկելով հյուրերի դարպասը։ Եվս մեկ գոլ «Շեֆիլդի» դարպասն ուղարկել է Սոն Հին Մինը։
«Տոտենհեմը» 34 խաղից հետո 56 միավոր են վաստակել ու բարձրացել են Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Շեֆիլդ Յունայթեդը» 17 միավորով գտնվում են 20-րդ տեղում։