Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը ազդրի վնասվածք է ստացել 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Կոլումբիայի հետ խաղում (2:1): Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Հաղորդվում է, որ այսօր՝ նոյեմբերի 17-ին, ֆուտբոլիստը Բրազիլիայում անհրաժեշտ բուժզննում կանցնի։ Այս ախտորոշման արդյունքները կուղարկվեն Մադրիդի «Ռեալին», որի բժիշկները կորոշեն Վինիսիուսի հետագա գործողությունները։ Ամենայն հավանականությամբ, բրազիլացին կվերադառնա Մադրիդ, որտեղ վերականգնում կանցնի «Լոս Բլանկոսի» մասնագետների հսկողության ներքո։
Նախկինում անձամբ Վինիսիուսն ասել էր, որ այս վնասվածքը օգոստոսին ստացած վնասվածքին։ Այն ժամանակ եզրային հարձակվողը մեկ ամիս վերականգնողական գործընթաց է անցել և բաց է թողել իր թիմի չորս հանդիպում։