Եվրո–2024–ի ընտական փուլի նախավերջին տուրի Հայաստան–Ուելս խաղից առաջ կայացավ նաև Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբ Փեյջի մամուլի ասուլիսը։
«Կարծում եմ, որ մեզ համար հիմնական վտանգը Էդուարդ Սպերցյանն է ու մյուս եզրային ֆուտբոլիստները: Հայաստանի հավաքականը կազմակերխված և կոմպակտ ֆուտբոլ է խաղում: Պետք է անենք ամեն ինչ, որ չկրկնենք նախորդ խաղի սխալները։ Մենք մեծ հարգանք ունենք Հայաստանի հավաքականի հանդեպ։ Մեր հարկի տակ խաղում Հայաստանի թիմն օգտագործեց իր բոլոր հնարավորություններն ու ապացուցեց, որ կարող է խաղալ բարձրակարգ ֆուտբոլ:
Ուելսի հավաքականն այժմ հիանալի մարզավիճակում է: Անհավանական խաղ անցկացրեցինք Խորվաթիայի ու Թուրքիայի դեմ: Այդ հաղթանակներից հետո տղաների մոտ մեծ ոգևորություն կա։ Ամեն դեպքում, այս հաղթանակներն արդեն անցյալում են և պետք է կենտրոնանք վաղվա խաղին»,- ասաց Ռոբ Փեյջը:
Հայաստան-Ուելս խաղը տեղի կունենա նոյեմբերի 18-ին ու կսկսվի 18։00-ին։