Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Ուրուգվայի հավաքականից կրած պարտությունը Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական խաղում։
«Մենք գիտեինք, թե ինչպիսի թիմի հետ ենք խաղում, մեզ համար դժվար էր խաղալը: Նրանք ինտենսիվ են խաղում, ունեն ֆիզիկապես ուժեղ և արագ խաղացողներ։ Մենք մեզ հարմարավետ չէինք զգում։ Պետք է ոտքի կանգնենք և լավ ֆուտբոլ ցուցադրենք Բրազիլիայում»,- Մեսիի խոսքերն է մեջբերում Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի հինգերորդ տուրի խաղում Արգենտինայի հավաքականը հյուրընկալել էր Ուրուգվայի հավաքականին։ Հանդիպումը կայացել է Բուենոս Այրեսում՝ «Բոմբոներա» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
























































