Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը կարողացել է դուրս գալ ATP ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ։
Մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալու սերբի ճակատագիրը որոշել է իտալացի Յաննիկ Սիների և դանիացի Հոլգեր Ռունի հանդիպումը։ Սիները հաղթել է այս խաղում և դրանով իսկ թույլ տվեց Ջոկովիչին երկրորդ տեղով դուրս գալ կիսաեզրափակիչ։
Հիշեցնենք, որ մրցաշարի խմբային փուլում Ջոկովիչը հաղթել էր Հոլգեր Ռունին ու Հուբերտ Հուրկաչին, իսկ Սինների հետ խաղում նույնպես պարտություն էր կրել։
ATP ամփոփիչ մրցաշարը տեղի կունենա նոյեմբերի 12-ից 19-ը Թուրինում (Իտալիա): Մրցաշարի գործող չեմպիոնը Մեծ սաղավարտի մրցաշարերի 24-ակի հաղթող, աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն է։