«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, ով այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրում»։
«Ես դիտե՞լ եմ Կրիշտիանու Ռոնալդուի հոլովակները YouTube-ում․․․ Այո՛, նա ամենաշատն է ոգեշնչել ինձ, հատկապես տուգանային հրապարակում իր գործելաոճով։
Այն, թե ինչպես նա զարգացրեց իր խաղը՝ սկզբում որպես եզրային հարձակվող խաղալով «Մանչեսթեր Յունայթեդում» և «Ռեալում» իր վաղ տարիներին, իսկ հետո դառնալով կենտրոնական հարձակվող, անհավանական է», — Հոլանդի խոսքերը մեջբերում է TC-ն։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2009-2018 թվականներին։
























































