«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 2023 թվականի ATP Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի եզրափակիչ խաղում հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ լեհ Հուբերտ Հուրկաչին:
Հանդիպումը տևեց 2 ժամից մի փոքր ավել և ավարտվեց 7:6 (7:1), 4:6, 6:1 հաշվով՝ հօգուտ Ջոկովիչի։
Նովակն այս պահին երկրորդն է իր խմբում։ Այս խմբում դեռ պետք է հանդիպի Յանիկ Սիներ (Իտալիա, 4) – Հոլգեր Ռունե (Դանիա, 8) զույգը:
Ջոկովիչը մրցաշարի գործող հաղթողն է։