Լևերկուզենի «Բայերի» պաշտպան և «Բարսելոնայի» սան Ալեխանդրո Գրիմալդոն Մադրիդի «Ռեալին» անվանել է մոլորակի լավագույն ակումբներից մեկը։
«Մադրիդի «Ռեալը» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է, եթե ոչ լավագույնը։ Ցանկացած ֆուտբոլիստ կցանկանար խաղալ այս թիմում: Այնուամենայնիվ, ես շատ երջանիկ եմ Լևերկուզենի «Բայերում»:
Ես ինձ հիանալի եմ զգում այս ակումբում։ Ես հասկանում եմ, թե ինչու «Բարսելոնան» ինձ հետ պայմանագիր չի կնքել որպես ազատ գործակալ։ Թիմն արդեն համալրված է ձախ պաշտպաններով»,- ասել է Գրիմալդոն OK Diario-ին տված հարցազրույցում:
Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Գրիմալդոն 11 խաղում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































