Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարծում է, որ չի կարող հաղթել «Մեծ սաղավարտի» ավելի շատ մրցաշարերում, քան սերբ Նովակ Ջոկովիչը։
«Ես չգիտեմ, թե ինչ մակարդակի կարող եմ վերադառնալ, բայց ես երբեք չեմ կորցրել իմ ոգևորությունը։ Ես մի ամբողջ տարի չեմ խաղացել, և ինձ համար անձնական հաջողությունն ավելի կարևոր է։ Ես զգում եմ, որ թենիսի բարձր մակարդակը վերականգնելը հեշտ չի լինի, բայց եթե ես հույս չունենայի նորից մրցունակ դառնալու, չէի անի այն աշխատանքը, որն արել եմ այս ամիսների ընթացքում։ Ես չեմ կարողանա հաղթել ավելի շատ «Մեծ սաղավարտի», քան Ջոկովիչը, բայց ինձ հնարավորություն կտամ կրկին վայելել թենիսը»,- Նադալի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։
37-ամյա Նադալը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում տարել է 22 հաղթանակ, Ջոկովիչը՝ 24։
Ավելի վաղ իսպանացին ասել էր, որ հույս ունի շուտով կորտ վերադառնալ։ 2023 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում վնասվածք ստանալուց հետո նա ոչ մի մրցաշարի չի մասնակցել։