«Յուվենտուսը» ուշադիր հետևում է «Մոնակոյի» կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանային, Twitter-ում գրել է լրագրող Ֆաբրիս Հոքինսը։
Իտալական ակումբը մի քանի անգամ սկաուտներ է ուղարկել թիմի հանդիպումներին՝ խաղացողին հետևելու համար։ Կիսապաշտպանով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն։
24-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: Այս մրցաշրջանում նա մասնակցել է 12 հանդիպման և կատարել 3 արդյունավետ փոխանցում։
























































