Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտնել է, որ հույս ունի կորտ վերադառնալ, հայտնում է Mundo Deportivo-ն։ Նա խոստովանել է, որ անկեղծորեն հավատում է, որ նորից կխաղա, սակայն վերադարձի ճշգրիտ ամսաթիվ չի կարող նշել։
«Մի քանի շաբաթ առաջ ես այդպիսի վստահություն չունեի։ Հուսով եմ, որ շուտով ես կկարողանամ ավելի կոնկրետ բան ասել»,- ասել է Նադալը:
Նա հայտարարել է, որ հիմա ավելի շատ է մարզվում, քան նախկինում էր և չի հրաժարվի վերադառնալուց։
37-ամյա իսպանացին 2023 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում վնասվածք ստանալուց հետո մրցաշարերի չի մասնակցել։ Հունիսի սկզբին նա վիրահատվել էր։
37-ամյա թենիսիստն ունի 22 «Մեծ սաղավարտի» և 92 ATP մենախաղի տիտղոս։