UFC-ի հայազգի մարզիկ Արման Ծառուկյանը խոսել է իր առաջիկա մրցակցի՝ ամերիկացի Բենեյլ Դարիուշի նկատմամբ ունեցած առավելությունների մասին։
Թեթև քաշային կարգում հինգ ռաունդանոց մենամարտը կկայանա UFC-ի՝ ամերիկյան Օսթին քաղաքում կայանալիք երեկոյի ընթացքում դեկտեմբերի 2-ին:
«Բենեյլը ուժեղ մարտիկ է՝ մեծ փորձով։ Նա լավ գրեփլեր է, լավ հարձակվող: Բազմակողմանի մարտիկ: Պայքարը հետաքրքիր է լինելու: Ո՞ր առումներով եմ ես ավելի լավը. Կարծում եմ՝ կանգնած կռվելիս, իմ հարվածներն ավելի լավն են, և իմ մենամարտը՝ նույնպես: Ես պարզապես ինձ ավելի լավ եմ զգում»,- ասել է Ծառուկյանը Middle Easy-ին տված հարցազրույցում։
Արման Ծառուկյանը MMA-ում անցկացրել է 23 մենամարտ և տարել 20 հաղթանակ։ Բենեյլ Դարիուշը 27 մենամարտում տարել է 22 հաղթանակ։