Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ATP Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի երկրորդ խաղում հանդիպել է Իտալիայի ներկայացուցիչ Յանիկ Սիների հետ։ Ջոկովիչը մրցակցին զիջեց 5:7, 7:6 (7:5), 6:7 (2:7) հաշվով։
Հանդիպման տեւողությունը 3 ժամ 9 րոպե էր։
Նոյեմբերի 16-ին Նովակ Ջոկովիչը ուժերը կչափի Լեհաստանի ներկայացուցիչ Հուբերտ Հուրկաչի հետ, իսկ Յանիկ Սիները կհանդիպի դանիացի Հոլգեր Ռունեի հետ։
ATP Ամփոփիչ մրցաշարը տեղի կունենա նոյեմբերի 12-ից 19-ը Թուրինում (Իտալիա): Մրցաշարի գործող չեմպիոնը Մեծ սաղավարտի մրցաշարերի 24-ակի հաղթող, աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն է։