Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ազդեցության մասին Իսպանիայի առաջնության վրա։
«Ընդամենը մի քանի ամիս է անցել այն պահից, երբ Ջուդը տեղափոխվեց Լա լիգայի ակումբ, ուստի դեռ վաղ է խոսել մասշտաբների մասին: Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայում դիտումների թվի առումով Բելինգհեմը մեծ ազդեցություն ունի Իսպանիայի առաջնության վրա: Նա լիգայի համար կարևոր խաղացող է, անգլիախոս երկրների ուշադրությունը գրավում է Իսպանիայի առաջնությունը մեծապես նրա շնորհիվ։
Բելինգհեմը բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Մենք նախապես գիտեինք, որ նա ֆանտաստիկ կիսապաշտպան է, բայց մենք լիովին չէինք հասկանում, թե ինչ մակարդակի նա կարող է հասնել։ «Ռեալում» Ջուդը այնպիսի մակարդակ է ցուցադրում, որ թվում է, թե նա այլ մոլորակից է։ Վստահ եմ, որ նա կմնա Մադրիդում առնվազն ևս մի քանի մրցաշրջան»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
























































