«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է կատալոնացի վինգեր Անսու Ֆատիի ապագայի մասին, որն այս մրցաշրջանում մեկ տարի վարձավճարով հանդես է գալիս անգլիական «Բրայթոնում»։
«Իհարկե, Անսու Ֆատին կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Նա «Բրայթոնում» խաղում է միայն վարձավճարով։ Նա երիտասարդ է, այս պահին երջանիկ է։
Կարծում եմ, որ «Բրայթոնի» հետ տարբերակը շատ հաջող էր՝ որակյալ ֆուտբոլ խաղալու համար։ Մենք ուշադիր հետևում ենք նրա առաջընթացին։ Ամեն ինչ կախված է նրա ելույթներից։ Բայց Անսուն, անկասկած, կարող է վերադառնալ մեր թիմ»,-Դեկուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆատին «Բարսելոնայի» համակարգում է 2012 թվականից։
























































