Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն մեկնաբանել է մադրիդյան ակումբից հեռանալու ցանկություն ունենալու մասին լուրերը։
«Ես առաջարկներ չեմ ստացել Սաուդյան Արաբիայից։ Ինձ չեն հետաքրքրում Պրեմիեր լիգայի մասին խոսակցությունները։
Ճիշտն ասած, ես մտածում եմ միայն «Ռեալում» խաղալու մասին, վերջ։ Ես սիրում եմ այս թիմը»,- Ռոդրիգոյի խոսքն է մեջբերել AS-ը:
























































