«Ֆեյենորդի» հարձակվող Սանտյագո Խիմենեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այս մասին հայտնում է Tribalfootball-ը։
Խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»։ Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը կարող է ձեռք բերել ֆուտբոլիստին արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Նիդերլանդների առաջնության ընթացիկ մրցաշրջանի 12 հանդիպումներում Խիմենեսը դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» 20-ամյա կիսապաշտպան Սամուել Իլինգին։
























































