Ուզբեկստանում մեկնարկել է WBC 61-րդ համաժողովը, որին մասնակցում է Բռնցքամարտի Համաշխարհային խորհրդի՝ 112 անդամ երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ Այս մասին հայտնում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։
Տաշքենդում են բռնցքամարտի աշխարհի մի շարք պաշտոնյաներ, աշխարհահռչակ բռնցքամարտիկներ։ Հայաստանից համաժողովին մասնակցում է Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանը։ Համաժողովից հետո տեղի կունենա բռնցքամարտի մեծ երեկո, որտեղ Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ։