Մեցում ընթացող թենիսի մրցաշարի 1/8 եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը 6։4, 6։4 հաշվով հաղթել է ֆրանսիացի Կոնստան Լեստյենին։
Հանդիպումը տեւել է 1 ժամ 29 րոպե։
Քառորդ եզրափակիչում հայ թենիսիստը կհանդիպի Ալեքսանդր Շևչենկո (Ռուսաստան) և Մատե Վալկուշ (Հունգարիա) հանդիպման հաղթողի հետ։