Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը WTA Ամփոփիչ մրցաշարի եզրափակչում 6:1, 6:0 հաշվով հաղթել է ամերիկուհի Ջեսիկա Պեգուլային։
Հանդիպումը տևել է ուղիղ մեկ ժամ։
Սա Շվյոնտեկի առաջին հաղթանակն է WTA-ի Ամփոփիչ մրցաշարում։
Կանկուն (Մեքսիկա)․ WTA Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչ
Իգա Շվյոնտեկ (Լեհաստան, 2) – Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ, 5) – 6:1, 6:0