Փարիզում ընթացող Մասթերսի կիսաեզրափակչում սերբ Նովակ Ջոկովիչը հաղթել է ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովին։
Հանդիպումն ավարտվել է 7:5, 6:7 (3:7), 5:7 հաշվով։ Մարզիկները կորտում անցկացրել են 3 ժամ։
Փարիզում անցկացվող Մասթերսի եզրափակիչում 36-ամյա սերբ թենիսիստը կխաղա 32-ամյա բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ։
Մրցակիցների միջև մինչ այժմ կայացած հանդիպումներում հաշիվը 11-1 է՝ հօգուտ Ջոկովիչի: