Ամերիկացի թենիսիստուհի Ջեսիկա Պեգուլան դուրս է եկել WTA Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչ։
Կիսաեզրափակիչ փուլում նա 6։2, 6։1 հաշվով հաղթեց հայրենակցուհի Կորի Գաուֆին։
Հանդիպումը տևեց 1 ժամ 4 րոպե։
Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան կհանդիպի Լեհաստանի ներկայացուցիչ Իգա Շվյոնտեկի հետ։