Նոյեմբերի 5-ին (Երևանի ժամանակով) Մայամիում տեղի ունեցած մենամարտում 33-ամյա հայ բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը նվաճել է WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Նոելի մրցակիցը 35-ամյա Իլունգա Ջունիոր Մակաբուն էր Կոնգոյից։
Միքայելյանը երկրորդ ռաունդում նոկդաունի ենթարկեց 35-ամյա Մակաբուին։ Երրորդ ռաունդում Մակաբուն կրկին նոկդաունի ենթարկվեց, և թեև նա վեր կացավ մինչև հետհաշվի ավարտը, մրցավարը դադարեցրեց պայքարը։
Այդպիսով՝ Նոել Միքայելյանը նվաճեց WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ տոնելով իր 27-րդ հաղթանակը կարիերայում։