Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատասխանել է պաշտպան Ժերոմ Բոատենգի հետ հնարավոր պայմանագիր կնքելու մասին լուրերին։
«Այս պահին դա չի քննարկվում: Այժմ մենք չենք պատրաստվում որևէ բան փոխել կազմում: Մենք ձգտում ենք հնարավորինս արագ վերադարձնել Ուպամեկանոյին»,- Տուխելի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
























































