Հայտնի են դարձել նոյեմբերի 12-ից 19-ը Թուրինում (Իտալիա) կայանալիք ATP Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները։
2023 թվականի ATP Ամփոփիչ մրցաշարին կմասնակցեն հետևյալ թենիսիստները.
Նովակ Ջոկովիչ (Սերբիա);
Կարլոս Ալկարաս (Իսպանիա);
Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան);
Յանիկ Սիներ (Իտալիա);
Անդրեյ Ռուբլև (Ռուսաստան);
Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան);
Ալեքսանդր Զվերև (Գերմանիա);
Հոլգեր Ռունե (Դանիա).
Մրցաշարի գործող հաղթողը «Մեծ սաղավարտի» 24-ակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն է։ Անցյալ տարվա եզրափակիչում նա հաղթեց նորվեգացի Կասպեր Ռուդին։