Աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզում ընթացող Masters շարքի մրցաշարի երրորդ շրջան։ Ռուսատանը ներկայցնող հայ թենիսիստը 2 ժամ 9 րոպե տևած պայքարում հաղթել է ռուս Ռոման Սաֆիուլինին (աշխարհի 45-րդ ռակետ):
Փարիզում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակչում Կարեն Խաչանովը կխաղա Ստեֆանոս Ցիցիպասի (Հունաստան) և Ալեքսանդր Զվերևի (Գերմանիա) դիմակայության հաղթողի հետ։
Ֆրանսիայում կայանալիք մրցաշարը կտևի մինչև նոյեմբերի 5-ը։