Ռուս թենիսիստ Ռոման Սաֆիուլինը սենսացիայի հեղինակ է դարձել Փարիզի Մասթերս մրցաշարում։
Մրցաշարի 2-րդ շրջանի խաղում Սաֆիուլինը, որը ATP-ի դասակարգման աղյուսակում 45-րդն է, հաղթել է աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կարլոս Ալկարասին։
Մրցակիցների միջև հանդիպումը տևեց 1 ժամ 40 րոպե և ավարտվեց Սաֆիուլինի հաղթանակով երկու սեթում՝ 6:3, 6:4:
Երրորդ տուրում Սաֆիուլինը կխաղա Կարեն Խաչանովի հետ։