Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն առաջին անգամ ներկա է գտնվել «Ոսկե գնդակի» արարողությանը և կիսվել իր տպավորություններով.
«Հաճելի է օգտվել այն հնարավորությունից, որ ես մրցաշար ունեմ Փարիզում: Ես երբեք չեմ մասնակցել «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը. Ինձ ամեն ինչ շատ է դուր գալիս։
Ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ: Ֆուտբոլը ամենահայտնի սպորտաձևն է։ Ես մեծացել եմ ֆուտբոլ դիտելով և խաղալով, իսկ հայրս որոշ ժամանակ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել։ Ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար:
Ո՞ր սերբը կնվաճի «Ոսկե գնդակը». Ահահա, չգիտեմ, բայց շատ լավ կլիներ, եթե այդպես լիներ։ Մենք հիմա հիանալի սերունդ ունենք, իսկ Ալեքսանդր Միտրովիչը ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ Նա հիանալի է խաղում: Տադիչը երկար ժամանակ եղել է «Այաքսի» և Սերբիայի հավաքականի ավագը, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը ․․․ մենք հիանալի խաղացողներ ունենք։ Հուսով եմ, որ նրանք կարող են ինչ-որ նշանակալի բանի հասնել Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, մենք աջակցում ենք նրանց։ Բայց Մեսսիի, Հոլանդի և Մբապեի նման խաղացողների կողքին շատ դժվար է նվաճել «Ոսկե գնդակը»,- ասել է Ջոկովիչը։