2020 թվականի Օլիմպիական խաղերի մենախաղի արծաթե մեդալակիր, աշխարհի 15-րդ ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաջող է մեկնարկել Փարիզում (Ֆրանսիա) ընթացող մրցաշրջանի վերջին Masters մրցաշարում։
Առաջին շրջանի խաղում Խաչանովը (16) 6:4, 6:4 հաշվով հաղթել է աշխարհի 43-րդ ռակետ Ավստրալիայի ներկայացուցիչ Մաքս Պերսելին։ Թենիսիստների հանդիպումը տևել է 1 ժամ 24 րոպե։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Լասլո Ջերեի (Սերբիա) — Լուկաս Վան Ասշեի (Ֆրանսիա, WC) զույգի հաղթողը: