Բեատրիս Հադադ Մայան հաղթել է WTA Elite Trophy-ի մրցաշարում, որն անցկացվել է Չինաստանի Չժուհայ քաղաքում։
WTA Elite Trophy-ի եզրափակիչում բրազիլացի թենիսիստը հաղթել է չինացի Չեն Չինվենին։
2 ժամ 52 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 7:6 (13:11), 7:6 (7:4) հաշվով։
27-ամյա Հադադ Մայան նվաճեց իր երրորդ տիտղոսը և առաջինը 2023 թվականին։