Հոկտեմբերի 29-ի գիշերը Էր Ռիադում (Սաուդյան Արաբիա) տեղի ունեցավ բռնցքամարտի երեկո, որի շրջանակում կայացավ բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրիի և UFC-ի նախկին չեմպիոն Ֆրենսիս Նգանուի մենամարտը։
Մենամարտը տևեց բոլոր 10 ռաունդները և ավարտվեց Ֆյուրիի հաղթանակով՝ 95-94, 96-93, 94-95 հաշվով:
Կամերունցին նոկդաունի էր ենթարկել մրցակցին երրորդ ռաունդի վերջնամասում։
Նգանուի համար սա նրա դեբյուտն էր բռնցքամարտում: