Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտին մոտեցող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշներ Մանվել Խաչատրյանը և Յուրիկ Հովեյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն են ստացել։
Հայ ըմբիշները սփոփիչ գոտեմարտեր կանցնեն, իսկ հաղթանակների դեպքում՝ կպայքարեն նաև բրոնզե մեդալի համար։