US Open 2021-ի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ, ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը դուրս է եկել Վիեննայում (Ավստրիա) ընթացող ATP-500 մրցաշարի եզրափակիչ, որի գործող հաղթողն է։
Կիսաեզրափակիչ խաղում Մեդվեդևը 6:4, 7:6 (8:6) հաշվով հաղթել է Մեծ սաղավարտի մրցաշարերի եզրափակչի կրկնակի մասնակից, աշխարհի յոթերորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին։ Թենիսիստների հանդիպումը տևել է 1 ժամ 45 րոպե։
Վիեննայում երկրորդ անընդմեջ չեմպիոնության համար Մեդվեդևը կպայքարի Անդրեյ Ռուբլև (Ռուսաստան) — Յաննիկ Սիներ (Իտալիա) զույգի հաղթողի հետ։