Ծանր քաշային կարգում WBC վարկածով բրիտանացի չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է խառը մենամարտերի մարտիկ Ֆրենսիս Նգանուի հետ առաջիկա մենամարտի մասին։ Այն տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Ռիադում (Սաուդյան Արաբիա):
«Ես ուրախ եմ այստեղ լինելու համար: Ֆրենսիսը մեծ մարտիկ է: Շատերը կարող են ընդօրինակել։ Բայց ոչ բոլորը կարող են բնօրինակ պատրաստել: Կա միայն մեկ թագավոր»,- ասել է Ֆյուրին մամուլի ասուլիսում:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտում Ֆյուրին ընդհանուր առմամբ անցկացրել է 34 մենամարտ, որոնցում տարել է 33 հաղթանակ (24-ը՝ նոկաուտով)։ Թայսոնի մասնակցությամբ մեկ մենամարտ ավարտվել է ոչ-ոքի։ Նգանուն խառը մենամարտերում անցկացրել է 20 մենամարտ, որոնցում տարել է 17 հաղթանակ (12-ը նոկաուտով) և կրել երեք պարտություն։