Ռուս Դանիիլ Մեդվեդևը Վիեննայում ընթացող մրցաշարի երկրորդ շրջանում 3:6, 6:2, 6:4 հաշվով հաղթեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին: Խաղը տևեց 2 ժամ 7 րոպե։
Աշխարհի 3-րդ ռակետը քառորդ եզրափակչում կխաղա Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովի հետ։
Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար հայ թենիսիստը հաղթել էր չեխ Իրժի Լեհեչկային (6:3, 6:1):